Ղազախստանում աշխատանքից հեռացվել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Սերիկ Աբդենովը, ով հաճախ էր քննադատության ենթարկվում կենսաթոշակային ֆոնդում իրականացվելիք ռեֆորմների համար:
Ինչպես հայտնում է Tengrinews-ը, Աբդենովը ցանկանում էր կականց կեսաթոշակային տարիքը բարձրացնել` 58-ից հասցնելով 63-ի:
«Դուք պետք է աշխատեք եւ աշխատեք, հարգելի՛ հայրենակիցներ, որովհետեւ, որովհետեւ… Եր ինչի՞ն է պետք 50 տարի մտածել թոշակի մասին: Թոշակի անցնելով` մենք պարզապես նոր հիվանդություններ ենք ձեռք բերում, մենք արադ ենք ծերանում: Դա միանշանակ է», - հայտարարել է նա:
Պաշտոնյայի խոսքը արագ մեմ է դարձել: Դրանից հետո կանայք սկսել են նկարվել հետեւյալ գրություններով. «Ես ստիպված կլինեմ աշխատել մինչեւ 63 տարեկան… որովհետեւ… որովհետեւ…»
Հիշեցնենք, որապրիլի վերջին Ուսանողական պալատում ելույթ ունեցած Աբդենովի վրա 2 հավկիթ են նետել: Դրանցից մեկը կպել է պաշտոնյային, եւ նա ստիպված է եղել փոխել հագուստը: Հավկիթները նետողը` «Կոմունիստական Ղասախստան» շարժման առաջնորդ Անդրեյ Ցուկանովը ձերբակալվել է:




























