Գերագույն Ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության հաղթանակ կլինի: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ եւ թարգմանիչ Ալեքսանդր Բոժկոն:

«1915թ. Դաժան սպանդից հետո ուկրաինական հողում ապաստան են գտել հարյուր հազարավոր հայ փախստականներ, որոնց ժառանգները ժամանակակից Ուկրաինայի քաղաքացիներ են, եւ գոհունակությամբ են ընդունել մեր երկրի օրենսդիր մարմնի այդ որոշումը: Իսկ նրանց հետ միասին եւ մենք՝ միլիոնավոր ուկրաինացիներս, որ մեզ վրա ենք զգացել մարդատյաց քաղաքականության ողջ վնասը, բոլշեւիկների կողմից սեփական ժողովրդի նկատմամբ Գոլոդոմորի տարիներին եւ դեպի Սինիր զանգվածային տեղահանման ժամանակ»,- ասել է Բոժկոն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Օրինագծի նախաձեռնողները պատգամավորներ Վիլեն Շատվորյանն (Տարածաշրջանների կուսակցություն) եւ Արսեն Ավակովն են (Բատկիվշչինա):

Ուկրաինայում ցանկանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը