Նիդեռլանդների նախկին վարչապետ Ռուուդ Լյուբերսն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով հայտնել է երկրում ամերիկյան ատոմային ռումբերի տեղակայման մասին: 

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ միջուկային զենքը Հոլանդիայում մնացել է սառը պատերազմի ժամանակներից:

Նիդեռլանդների տարածքում ամերիկյան 22 միջուկային Բ-61 ավիառումբեր կան` 50 կիլոտոննա հզորությամբ, հայտնել է երկրի նախկին վարչապետը: Ատոմային զենքը տեղակայված է  Հյուսիսային Բրաբանտ նահանգի Վոլկելի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիակայանի ստորգետնյա պահոցում, հայտնել է Լյուբերսը, որը Նիդեռլանդների կառավարությունը գլխավորում էր  1982-94թթ., հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նիդեռլանդներում ամերիկյան ատոմային ռումբերի հնարավոր գոյության մասին տվյալները հրապարակվել էին սկանդալային  Wikileaks կայքում` 2010թ.: