ԱՄՆ-ում նոր սկանդալ է ծագել Հիլարի Քլինթոնի թիկնապահների եւ ամերիկացի դեսպաններից մեկի ՝ մարմնավաճառների ծառայություններից օգտվելու հետ կապված։ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսաքին հայտարարել է, որ փաստերը կհետաքննվեն:
CBS-ի լրագրողները պարզել են, որ Քլինթոնի պաշտոնավարման տարիներին նրա թիկնապահները արտասահմանյան գործուղումների ընթացքում ակտիվորեն օգտվել մարմնավճառների ծառայություններից։ Նույն հարցով կասկածում է նաեւ ԱՄՆ-ի դեսպաններից մեկը։ Սակայն լրագրողներին հատկապես հետաքրքրել է այն, որ Բաղդադում դիվանագիտական ներկայացուցչությունը թմրանյութերի առեւտրով է զբաղվել գրում է Ohrana.ru-ն։ Հաղորդվել է նաեւ Բեյրութի դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատակիցների նկատմամբ ղեկավարներից մեկի սեռական ոտնձգությունների մասին։
Այս ամենը գրված է ԱՄՆ-ի Պետդեպի գլխավոր տեսուչի հաշվետու նամակում։
Միաժամանակ, Ջեն Փսաքին հերքել է մեղադրանքները, համաձայն որոնց՝ նման վարքը գերատեսչությունում «սովորական» է դարձել, գրում է «Ռոսիյսկայա Գազետան»։
Հիշեցնենք, ավելի վաղ նման սկանդալում էին հայտնվել նախագահ Օբամայի թիկնապահները։




























