Չորս հանքափոր զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են մարտի 3-ի գիշերը արեւմտյան Վրաստանում գտնվող Տկիբուլյան հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Միջադեպը տեղի է ունեցել «Վրացքարածուխ» ընկերությանը պատկանող «Մինդելիի» անվան հանքահորում։ Նախնական տվյալներով, պատահարի պատճառը մեթանի արտահոսքն է եղել։
Տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում։
Պայթյունի վայրում է գտնվում Իմերեթիայի շրջանի նահանգապետ Լաշա Մակացարիան, ով ծանոթանում է տիրող իրավիճակին։ Նրա խոսքով, մոտ ժամանակներս միջադեպի առնչությամբ հետաքննություն կսկսվի, եւ բոլոր մեղավորները կբացահայտվեն։



























