5-րդ սերնդի կործանիչ F-35A-ն առաջին անգամ փորձարկել է թռիչքի ընթացքում հրթիռի նետումը: Բաց են թողնվել «օդ-օդ» կարգի AIM-120 հրթիռներ: Փորձարկումները ցույց են տվել կործանիչի էֆեկտիվությունը: Բացի դրանից` արդեն հաստատվել է F-35A-ի օգտագործումը Նորվեգիայում մշակված NSM հրթիռների հետ:
Lockheed Martin-ի փորձագետները պարզաբանել են, որ առջեւում դեռ երկար ամիսների աշխատանք կա: Ինչպես գրում է Lenta.ru-ն, ծովի վրա հրթիռ բաց թողնելուց հետո, փորձագետները պատրաստվում են մշակել նպատակակետի վրա հրթիռ բաց թողնելու գործընթացը:
Ենթադրվում է, որ բոլոր փորձարկումների ավարտից հետո ԱՄՆ-ն 3 տարբեր մոդիֆիկացիաների 2.8 հազար ինքնաթիռ կգնի, եւս 600-ը կգնվեն դաշնակիցների` առաջին հերթին Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Հոլանդիայի կողմից: F-35A-ը տարբերակը ավանդական է, նախատեսված է սովորական օդանավակայանից թռիչք եւ վայրէջք կատարելու համար, F-35B տարբերակն ունի ուղղահայաց թռիչք եւ վայրէջք կատարելու ունակություն, իսկ F-35C նախատեսված է ուղղահայաց թռիչք եւ վայրէջք կատարելու ունակություն չունեցող օդանավերի վրա օգտագործելու համար:




























