Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին մասնակցել են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵՄ դեսպանների խնդրանքով վարչապետն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրին՝ մանրամասն ներկայացնելով հիմնական առաջնայնություններն ու խնդիրները:
Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղի զարգացմանը, ինչպես նաեւ հակակոռուպցիոն ռազմավարությանն ուղղված աշխատանքների շուրջ:




























