Բելառուսը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը: ԱՊԱ-ն հաղորդում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շրջանակում փոխադարձաբար ընդունելի քաղաքական լուծում տրվի: Մենք սատարում ենք բոլոր խորհրդատվությունները, որոնք տարվում են այժմ եւ երրորդ երկրների մասնակցությամբ: Սակայն մենք սկզբունքորեն կողմ ենք այս հարցի քաղաքական լուծմանը», - ասել է նախարարը:
Բելառուսի ԱԳՆ-ի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում: Հունիսի 10-ին տեղի է ունեցել Բելառուսի արտգործնախարարի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Վլադիմիր Մակեյը նաեւ հանդիպել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նույն օրը Բելառուսի ԱԳՆ-ի ղեկավարն այցելել է Բաքվի Սլավոնական համալսարան, որտեղ ծանոթացել է Բելառուսի լեզվի եւ մշակույթի կենտրոնի գործունեությանը:



























