Հունիսի 11-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 14 մարդ, եւս 38 մարդ վիրավորվել է: Ճշտված տվյալների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի Գերագույն դատարանի շենքի մոտ:
Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի դեպանատնից 200 մ հեռավորության վրա. պայթել է մի մեքենա, որի մեջ ռումբ է եղել: Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադ»-ը:
Որոշ տվյալներով` նույն շրջանում են գտնվում նաեւ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի` ISAF-ի եւ Քաղաքի զարգացման նախարարության գրասենյակները: Աֆղանական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունի արդյունքում վնասվել են մեքենաներ, որոնց մեջ եղել են դատարանի աշխատակիցներ:




























