Այսօր՝ հունիսի 11-ին հայտնի է դարձել Սեուլի եւ Փհենյանի միջեւ բանակցությունների ձախողման մասին: Դրանք պետք է կայանային հունիսի 12-13-ին Հարավային Կորեայի մայրաքաղաքում:
Նման որոշման պատճառները տվյալ պահին անհայտ են, հաղորդում է Իտառ-ՏԱՍՍ-ը: Որոշ տվյալներով, կողմերից մեկը դժգոհ է եղել գորընկերոջ պատվիրակության կազմից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով «Ռենհապ» գործակալությունը, Հյուսիսային Կորեան բանակցությունների ձախողման պատասխանատվությունը բարդել է Սեուլի վրա, որի ներկայացրած ցուցակը ծաղր են գնահատել:
Նշենք, որ վերջին անգամ նախարարական մակարդակով հանդիպում կայացել է վեց տարի առաջ:




























