Այսօր` մարտի 3-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին է ներկայացրել Հանձնաժողովի նոր նախագահին՝ Արտակ Շաբոյանին:

Հիշեցնենք, որ Ա. Շաբոյանը այս պաշտոնում նշանակվել է մարտի 1-ին` 5 տարի ժամանակով, այդ պաշտոնում փոխարինելով Դավիթ Հարությունյանին: իսկ Դավիթ Հարությունյանը, ով ՏՄՊՊՀ նախագահի պաշտնում աշխատեց ընդամենը մի քանի ամիս, ազատման դիմում է գրել` այլ աշխատանքի անցելու կապակցությամբ: