Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Ռուսաստանում ներգաղթյալների հետ կապված իրավիճակն այնքան ծանր ու վտանգավոր չէ, որքան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, բայց միաժամանակ նա կոչ է անում հետեւել ռուսական օրենքներին եւ պատասխանատու լինել:

«Պետք է, իհարկե, մեր նոր քաղաքացիներին պատասխանատվության զգացում ներարկել, գիտակցություն, որ նրանք եկել են այլ երկիր եւ պարտավոր են հետեւել մեր ավանդույթներին, օրենքներին, հարգանքով վերաբերվել մեր մշակույթին, պատմությանը: Դա առանձին մեծ աշխատանք է»,-այսօր՝ հունիսի 11-ին, Russia Today հետուստաընկերության նոր համալիր այցի ժամանակ հայտարարել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: