Google ընկերությունը պնդում է, որ ամերիկնյան հատուկ ծառայություններին իր սերվերներ ուղղակիորեն մուտք գործելու իրավունք չի տրամադրել: Հունիսի 11-ին Google-ը, Facebook-ը եւ Microsoft-ը ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել հրապարակել ազգային անվտանգությանը վերաբերող հարցումների ճշգրիտ թվաքանակը:
Google-ի մամլո քարտուղար Քրիս Գեյզերը հայտարարել է, որ երբ ընկերությունը դատարանից տվյալներ տրամադրելու հրահանգ է ստանում, ծրագրավորողները դրանք փոխանցելու համար անվտանգ FTP-արձանագրություն են կիրառում՝ գաղտնագրված ֆայլերը համացանցով ուղարկելու համար:
«ԱՄՆ-ի կառավարությունը տվյալներն ուղղակիորեն սերվերից կամ ցանցից քաշելու հնարավորություն չունի», - Գեյզերի խոսքերն է մեջբերում The Los Angeles Times-ը:
Նա ընդգծել է, որ Google-ը հրաժարվում է ազգային անվտանգությանն առնչվող ցանկացած ծրագրից, որի դեպքում հարկ է լինելու իշխանություններին իրենց համակարգ մուտք գործելու հնարավորություն տրամադրել:




























