Լոնդոնի ոստիկանությունը հունիսի 11-ի երեկոյան ձերբակալել  57 հակագլոբալիստներին:

Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ երկու շենքերում «թաքնվում են զինված մարդիկ, որոնք մտադիր են հանցագործություն գործել եւ առնչություն ունեն օրենքների վտանգավոր խախտման հետ», հայտարարել են Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչները, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն:

Հունիսի 11-ի ցերեկը Լոնդոնում տեղի է ունեցել հակագլոբալիստների բողոքի ակցիան՝ նվիրված «Մեծ ութնյակի» գագաթաժողովին, որը տեղի է ունենալու հունիսի 17-18-ին՝ Հյուսիսային Իռլանդիայում: «անխիր G8»-ը խմբի կողմից կազմակերպած ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ: Հակագլոբարիստների եւս մեկ խումբ, որոնց դեմքերը փակված են եղել սեւ դիմակներով, փորձել է մտնել հայտնի Fortnum and Mason հանրախանութ: Ցուցարարների ճանապարհը փակել է ոստիկանությունը: