Ամերիկայի հայկական խորհրդի (ԱՀԽ) Տեքսասի մասնաճյուղը դիմել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Տեքսասի նահանգի ներկայացուցիչներին, կոչ անելով մարտի 4-ին կողմ քվեարկել ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւին:
Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հաստատել, որ Վաշինգթոնի արտաքին քաղաքականությունը արտացոլում է հարցերի համապատասխան ընկալում, կապված մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հետ:
«Ինչպես ԱՄՆ քաղաքացի հանդիսացող բոլոր հայերը, ես կարծում եմ, որ մեր պարտքն է շփումներ ունենալ Կոնգրեսում Տեքսասի նահանգը ներկայացնողների հետ, որպեսզի դրդել նրանց քվեարկել այդ կենսական բանաձեւի օգտին»,- հայտարարել է ԱՀԽ-ի Տեքսասի մասնաճյուղի նախագահ Սարգիս Օհանյանն ու հավելել. «Ներկայումս կոնգրեսում Տեքսասի 5 ներկայացուցիչներից այդ բանաձեւի օգտին քվեարկել է միայն մեկը: Շատ կցանկանայի հույս ունենալ, որ մնացածները կհետեւեն այդ օրինակին, ընդ որում դա կանեն ոչ թե ընտրազանգվածին դուր գալու մղումներից, այլ մարդասիրությունից եւ ընդհանուր առմամբ մարդու իրավունքներից ելնելով»:



























