Փհանմունջոմ սահմանային անցակետը դադարել է գործել Հարավային եւ Հյուսիսային  Կորեաների միջեւ բանակցությունների դադարեցման մասին հայտարարելու հաջորդ իսկ օրը:

Ռանհապ լրատվական գործակալութան տվյալներով` Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ին փորձել է հեռախոսով կապ հաստատել հյուսիսի հետ, սակայն լսափողը ոչ ոք չի վերցրել: Սյս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:

Հյուսիսային եւ Հարավային Կորեաներին կապող անցակետը փակվել էր այս տարվա մարտի 11-ին եւ կրկին սկսել էր աշխատել հունիսի 7-ին` 2 պետությունների` բանակցություններ սկսելու պայմանավորվածության հաջորդ օրը:

Երկու պետությունների միջեւ երկկողմ հանդիպումներ պետք է տեղի ունենային հունիսի 12-ին եւ 13-ին: