Ադրբեջանն իրապես զզվելի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Բանը հասել է սկանդալներին: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
Քաղաքագետի պնդմամբ, Բաքուն վատ հարաբերությունների ունի նաեւ Արեւմուտքի հետ: «Ադրբեջանը որոշակի արժեք է ներկայացնում Արեւմուտքի համար, սակայն այտեղ ընթացող գործընթացները վատ են ազդում նրա վրա»,- ասել է Իսկանդարյանը: Այդ համատեքստում նա բերել է ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի օրինակը: «Վեց պետություններից Ադրբեջանը եւ Բելառուսը գործնականում դուրս են մղվել ծրագրից»:
Քաղաքագետի կարծիքով, դրանում քիչ դեր չեն խաղացել բաքվի հիստերիկ հայտարարությունները՝ ինքնաթիռները խփելու վերաբերյալ, հակաիսրայելական օրակարգը: «Դա վկայում է որոշումների ընդունման խնդրահարույց լինելու մասին»,- նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ դա կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի լուրջ հիվանդության հետ:
Պատասխանելով ադրբեջանական ընդդիմության համախմբման մասին հարցին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառել այն, սակայն կարծում է, որ դրա առավելագույն արդյունքը կլինի առաջիկա ընտրություններում մրրկայնությունը: «Ադրբեջանում այսօր էլ սոված խռովությունների շարք է նկատվում: Ինչո՞ւ դրանք չհասնեն Բաքու»,- ասել է քաղաքագետը եւ հավելել, թե ընդդիմությունը լուրջ վտանգ չի ներկայացնում իշխանության համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























