Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը ինսուլտ է տարել: Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ նախագահի մոտ եղել է «ուղեղի արյան շրջանառության սուր խախտում»:
Ապրիլի վերջին իշեմիկ գրոհից հետո նա տեղափոխվել էր Փարիզի Վալ դե Գրեյս հիվանդանոց: Այն ժամանակ Ալժիրի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ նախագահը շուտով կվերադառնա: 1.5 ամիս անց հայտարարվել է նոր ախտորոշման մասին, որը շատ ավելի երկար բուժում կպահանջի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ալժիրի հեռուստատեսությունն իր հերթին հայտնում է, որ Ալժիրի վարչապետ Աբդելմալեկ Սելլալը հիվանդանոցում այցելել է Ա. Բուտեֆլիկին:
Ա. Բուտեֆլիկը արաբական աշխարհի եւ Աֆրիկայի ամենափորձառու քաղաքական գործիչներից է: Իր քաղաքական կարիերան նա սկսել է դեռեւս 1960-ական թթ: 26 տարեկանում նա դարձել է Ալժիրի արտաքին գործերի նախարար եւ զբաղեցրել է այդ պաշտոնը 15 տարի: 1999թ դարձել է երկրի նախագահ:




























