Հունիսի 12-ին Ֆրանսիայում ավիադիսպետչերների գործադուլը տարածվել է 11 երկրներում: Օդանավակայանների աշխատակիցները բողոքում են «եվրոպական միասնական երկինք» ստեղծելու ԵՄ-ի ծրագրերի դեմ, որը կարող է հանգեցնել այդ բնագավառում աշխատատեղերի կամ աշխատավարձերի զգալի կրճատումների:

Գործադուլը Ֆրանսիայում սկսվել էր հունիսի 11-ին: Ֆրանսիական արհմիությունները միասնական օդային տարածքի վերաբերյալ օրենքն ընդունելու փորձն անվանում են ուղղակի հարձակում տվյալ ոլորտի վրա:

Ֆրանսիայում ավիադիսպետչերները գործադուլ են անում

 Ֆրանսիայում գործադուլների պատճառով չեղյալ են հայտարարվել արդեն 1800 չվերթներ: Ryanair-ը չեղյալ է հայտարարել 130 չվերթ,  Lufthansa –ն՝ 170, իսկ Easyjet –ը՝128:

Վկայակոչելով  International Business Times-ին՝  lena.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆրեդերիկ Կլուվիլեն հայտնել է, որ ինքն իր գերմանացի գործընկերոջ հետ հուշագիր է ուղարկել Եվրահանձնաժողով՝ նախագիծը սառեցնելու խնդրանքով: 

Իր հերթին, Բրյուսելում պնդում են, որ եվրոպական համակարգում ավիափոխադրումների՝ միմյանցից անջատված բնույթը ավիաընկերություններին հասցնում է տարեկան 5 միլիարդ եվրոյի վնաս: Ավիափոխադրողները, ներառյալ Air France-KLM-ը եւ Ryanair-ը, սատարում են տվյալ նախաձեռնությանը: