Վարշավայում, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գրասենյակի մոտ մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», Վարշավայի ոստիկանության մամուլի խոսնակ Մարիուշ Մրոզեկը հունիսի 12-ի առավոտյան հայտնել է, որ մայրաքաղաքի սահմաններից դուրս բնակվող 56-ամյա մի տղամարդ իր վրա վառելիք է լցրել եւ այրել ինքն իրեն: Դեպքը տեղի է ունեցել Ույազդովսկի նրբանցքի մայթին` Բուսաբանական այգու հարեւանությամբ: «Նման ծայրահեղ քայլի դրդապատճառները հայտնի չեն. նրա մոտ ոչ մի գրություն կամ ցուցապաստառ չի եղել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրա վիճակի մասին դեռեւս տեղեկություններ չկան:




























