Կիեւում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկի (Պատոն) մոտ դիակ է հայտնաբերվել: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները հարցազրույց էին վերցնում ջրասուզակներից:

Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը՝ դիակը ջրի մակերեւույթ է բարձրացել ափից մոտ  30 մետր հեռավորության վրա՝ լրագրողների աչքի առջեւ:

ԱԻ վարչության տվյալներով՝ դիակը ջրի մեջ է եղել 3 օր: Մահվան պատճառը հայտնի չէ: