Բրիտանացի 9-ամյա աղջիկը Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանում մաքսային զննումն անցել է իր վարդագույն միաեղջյուրի խաղալիք անձնագրով:

Էմիլի Հարիսի ծնողները պատահաբար իսկական փաստաթղթի փոխարեն խաղալիք անձնագիրն են տվել, որը օպատկանում է նրա փափուկ խաղալիքին՝ միաեղջյուր Լիլի Հարիսին, գրում է բրիտանական Daily Mail-ը:

Աղջկա մոր խոսքով՝ նա չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, մինչեւ սկսել է հետ վերցնել փաստաթղթերը: «Ես խուճապի մեջ էի ընկել, որովհետեւ մտածեցի, որ մեզ կհետապնդեն, բայց նման բան տեղի չունեցավ»,-հայտարարել է կինը, հավելելով, որ խաղալիք անձնագիրը բոլորովին նման չէ իրական անձնագրի: Այն տարբերվում է չափսերով, իսկ շապիկին Մեծ Բրիտանիայի զինանշանի փոխարեն փափուկ արջուկ է պատկերված:

Այդդուհանդերձ թուրք մաքսավորը առանց որեւէ կասկածի կնիք է խփել խաղալիք անձնագրում: