Ամերիկայի Քոլորադո նահանգում ավելի քան հազար բանտարկյալների են տարհանել՝ անտառային հրդեհների պատճառով:

Բանտի աշխատակիցները ավտոբուսներով բոլոր բանտարկյալներին տեղափոխել են այլ բանտեր, այդ թվում նրանց, որոնք գտնվում են հիվանդանոցում:

Ղեկավարությունը նման որոշում է կայացրել, քանի որ բանտը գտնվում է Քոլորադոյում մոլեգնող անտառային 4 հրդեհներից մեկի անմիջական հարեւանությամբ:

Բանտը հրդեհից չի տուժել, բայց բանտարկյալներին եւ նրանց առողջությանը կարող է վնասել ծուխը, որը տարածվում է հրդեհի օջախից շատ կիլոմետրեր հեռու:
Ինչպես հաղորդում է Delate-ը, Քոլորադոյում վերջին երկու օրում այրվել է մոտ 60 շինություն: Դրանց մեծ մասը բնակելի շինություններ են: Տարհանվել է նահանգի ավելի քան 6 հազար բնակիչ: