ԱՄՆ Օհայո նահանգի Ռիչմոնդ Հայթս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում գողություն է կատարվել: Հայկական եկեղեցու սպասավորն ասել է, որ ինչ-որ մեկը կոտրել է դուռն ու ներս մտել, հաղորդում է Cleveland.com-ը:
Ոստիկաններն արձանագրել են, որ չարագործը փորձել է բացել եկեղեցու հարավային մասի դուռը` կոտրելով այն: Եկեղեցուց գողացվել է 100 դոլար: Հոգեւորականը եկեղեցուց դուրս է եկել երեկոյան, իսկ կողոպուտի փաստը նկատել է միայն հաջորդ օրը:




























