ԱՄՆ-ի իշխանությունները միջազգային հաքերների խմբավորմանը մեղադրել են ամերիկյան ավելի քան տասը ֆինանսական եւ կառավարական հաստատությունների հաշիվներից 15 միլիոն դոլար յուրացնելու մեջ:
Նյու Ջերսի նահանգի դատախազությունը հայտնել է, որ տվյալ գործով կասկածվում է ութ մարդ՝ Կիեւում բնակվող Ուկրաինայի 33-ամյա քաղաքացիներ Ելեքսեյ Շարապկան եւ 38-ամյա Լեոնիդ Յանովիցկին, ինչպես նաեւ վեց ամերիկացիներ: Չորս կասկածյալներն արդեն ձերբակավել են, մյուս չորսը դեռ ազատության մեջ են: Հայտնի է, որ 2004-2012թթ. Շարապկան ԱՄՆ-ում բանտ է նստել համակարգչային խարդախության համար, որից հետո արտաքսվել էր Ուկրաինա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քննությունը պարզել է, որ 2012թ. մարտից մինչեւ այս տարվա հունիս հաքերներին հաջողվել է ներթափանցել ավելի քան տասը խոշոր ֆինանսական ընկերությունների, այդ թվում նաեւ Aon Hewitt խորհրդատվական ընկերության, Citibank, JP Morgan Chase, Nordstrom Bank բանկերի, PayPal էլեկտրոնային վճարային ծառայության եւ TD Ameritrade բրոքերական ընկերության համակարգչային ցանցեր: Խաբեբաների զոհ են դարձել նաեւ Պենտագոնը եւ ԱՄՆ-ի Դաշնային հարկային ծառայությունը:
Մեղադրյալներին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք:




























