ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղեկցող շարասյան երկու մոտոցիկլավարներ վթարի են ենթարկվել` պետության ղեկավարի Մայամի այցի ընթացքում: 

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ի գիշերը, երբ նախագահական շարասյունն ուղեւորվել է օդանավակայան: Կատարվածի պատճառով մայրուղում որոշ ժամանակով   դադարեցվել է երթեւեկությունը, հայտնում է NBC-ն: Երկու մոտոցիկլավարներն էլ լուրջ տուժել են եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հայտնի է, որ Օբաման Մայամի էր մեկնել հունիսի 12-ին` Դեմոկրատական կուսացության հովանավոր գործարարներից մեկի հետ մասնավոր հանդիպման, հաղորդում է ՆՏՎ-ն: