Տեխնիկական վերահսկողության ծառայության գլխավոր տեսուչը, ով ստուգել էր օրերս Ֆիլադեֆիայում փլուզված շենքի ամրությունը, այսօր՝ հունիսի 13-ին, ինքնասպան է եղել: Տղամարդն իր տանը կրակել է իր կրծքավանդակին, նրա անունը չի հաղորդվում:

NBC Philadelfia հեռուստաալիքը հաղորդում է, որ շենքի փլուզումից առաջ նա մի քանի անգամ զննել էր շենքը:

Հիշեցնենք, որ Ֆիլադելֆիայի կենտրոնում, հունիսի 5-ին շենք էր փլվել, որի հետեւանքով զոհվել էր 6 մարդ:

Ֆիլադելֆիայում փլուզվել է 4-հարկանի շենքը

Ֆիլադելֆիայում տան փլուզման զոհերի թիվը հասել է վեցի

Քննությունը ենթադրում է, որ փլուզման պատճառը վերամբարձ կռունկի վարորդ Շոն բենսչոփի գործողություններն են, ով միջադեպի ժամանակ գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փլուզված շենքում մի շարք խանութներ կային, այդ թվում ԱՄՆ փրկության բանակի խանութը: