FEMEN շարժման ակտիվիստուհիները հերթական ակցիան են կազմակերպել Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ միջոցառման ժամանակ:

Մինչեւ գոտկատեղը մերկ չորս աղջիկներ սկսել են բացականչել «Ազատեք FEMEN-ն» այն պահին, երբ Մերկելն այցելել է Գերմանացի պրոդյուսերների դաշինքի կողմից կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Աղջիկները պահանջել են ազատ արձակել իրենց շարժման ակտիվիստուհիներին, որոնց ձերբակալել են Թունիսում:

Անվտանգության ծառայության աշխատակիցները հեռացրել են ակտիվիստուհիներին միջոցառման տարածքից: Միջադեպը չի ազդել միջոցառման ընթացքի վրա, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Bild-ը:

«Քիչ առաջ Բեռլինում ուղեգորգի վրա հարձակման է ենթարկվել Անգի Մերկելը»,- նշվել է FEMEN շարժման գերմանական մասնաճյուղի Twitter-ի միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Թունիսում FEMEN-ի երեք ակտիվիստուհիների դատապարտել են 4-ամսյա ազատազրկման:

Թունիսում բանտարկել են FEMEN-ի եվրոպացի ակտիվիստուհիներին