Հնդկաստանի արեւմտյան Բենգալիա նահանգում լաստանավ է շրջվել: Նավի վրա եղել է 70 մարդ:

Նրանցից 55-ը համարվում է անհայտ կորած: 15 մարդ կարողացել է ինքնուրույն ափ հասնել, հաղորդում է «Gazeta.Ru-ն»` վկայակոչելով Hindustan Times-ը:

Վթարը տեղի է ունեցել Գանգես գետում` Կալկաթայից 400 կմ դեպի հյուսիս: Նախնական տվյալների համաձայն, նավը գերբեռնված է եղել:

Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 14-ին, լաստանավ է շրջվել նաեւ Ֆիլիպինների ափերի մոտ. զոհվել է 2 մարդ, 14-ը համարվում են անհայտ կորած: