Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հայտնել է, որ Թուրքիայում խոզի գրիպով վարակվածության դեպքեր համարյա չեն գրանցում, իսկ համաճարակի երկրորդ ալիք չի սպասվում։

Աքդաղը նշել է, որ մինչ այժմ Թուրքիայում մահացել է մոտ 600 հոգի, այդ թվում 40 հղի կին։

Նշենք, որ Թուրքիայի առողջապահության նախարարի երեխաները նույնպես վարակվել էին խոզի գրիպով։