Շվեդիայի Ումեո համալսարանի, Ամստերդամի համալսարանի եւ Իռլանդիայի համալսարանական քոլեջի գիտնականները համեմատել են մեր օրերի եւ վիկտորյան դարաշրջանում (1837-1901թթ.) ապրած մարդկանց կրթվածության աստիճանն ու ինտելեկտի զարգացածության մակարդակը։

Պարզվել է, երկու դար առաջ ապրած մարդիկ ավելի խելացի, կրթված ու հնարամիտ են եղել,  քան ժամանակակիցները

Իհարկե, նախնիների IQ-ն չափել չի հաջողվել, բայց նրանց արձագանքման արագության վերլուծության հետեւանքով ստացվել է վերոնշյալ պատկերը։

Բժիշկ Ջեյմս Թոմփսոնի խոսքով՝ դանդաղեցված արձագանքը ցածր IQ-ի նշան է։ Գիտնականները հատուկ համակարգչում ներդրել են այն ժամանակվա մարդկանց հոգեբանական-ֆիզիոլոգիական տվյալները, որոնք պահպանվել էին արխիվներում։

Պարզվել է, որ 1889թ.  ապրած տղամարդու արձագանքման արագությունը 183 միլիվայրկյան է եղել, իսկ 21-րդ դարում ապրողների ցուցանիշը 253 է, գրում է Medvesti.com-ը։

Նույն պատկերը կանանց դեպքում է. ընկալման արագությունը 188-ից դարձել է 261 միլիվայրկյան։

Մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տվել, որ ամեն տասը տարին մեկ IQ-ի մակարդակը 1,23 միավորով նվազել է։ Այդկերպ, սկսած  1880թ.-ից, մարդկանց ինտելեկտի կոեֆիցիենտը 14 կետով նվազել է։

Գիտնականները կարծում են, որ եթե տվյալ միտոււմը պահպանվի, ապագայում մարդն ավելի կդեգրադացվի։