Ֆրանսիայի Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի դատարանը անսովոր վճիռ է կայացրել համացանցից անօրինական կերպով նյութեր բեռնելու գործով: Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, կանգնել է դատարանի առջեւ՝ հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով: Մեղադրանքի համաձայն՝ նա բազմիցս համացանցից ոչ լեգալ նյութեր է բեռնել, այդ թվում երաժշտություն եւ ֆիլմեր, ինչպես նաեւ ծրագրային ապահովումներ:
Որպես պատիժ, դատարանը որոշել է 15 օրով անջատել ամբաստանյալի ինտերնետը: Բաից այդ, նա պետք է տուգանք վճարի՝ 600 եվրոյի չափով:
Թեեւ արգելքին, ամբաստանյալն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ ստուգել իր էլեկտրոնային փոստը, հաղորդում է Life News-ը:




























