Նյու Մեքսիկոյի 29-ամյա բնակիչ Քրուզ Տենորիոյին դատապարտել են 6-ամսյա ազատազրկման այն բանի համար, որ նա ինքնաշեն գործիքներով տատու է դաջել իր մանկահասակ հարազատի մարմնի վրա:

Տենորիոն, որին վստահել էին հետեւել զարմիկին, որոշել է նրան օրիգինալ «նվեր» մատուցել: Մինչ երեխան խաղում էր, տղամարդը հավաքել է իր ունեցած ինքնաշեն գործիքները եւ երեխայի ձեռքին սեւ ներկով դաջել «I» տառը: Նա այդ ընթացքում որեւէ ախտահանում չի կատարել:

Դատարանում պարզվել է, որ Տենորիոն ոչ միայն վնասել է երեխային, այլեւ ակամա վտանգի է ենթարկել նրա կյանքը: Այդպիսի փորձարկումից հետո փոքրիկին անհրաժեշտ է եղել հոգեբանական օգնություն ցուցաբերել:

Ինչպես գրում է Life News-ը, օրինախախտին դատապարտել են 6-ամսյա ազատազրկման՝ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Բացի այդ, Տենորիոն փոխհատուցում կվճարի երեխայի ծնողներին՝ տատուն վերացնելու համար: