Կանադացի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի լավ են հիշում դիմացինի դեմքը, քան՝ տղամարդիկ: Այս երեւույթը պայմանավորված է նրանով, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի մանրամասն են ուսումնասիրում իրենց զրուցակցի կամ անցորդի դիմագծերը: Ընդ որում, դա տեղի է ունենում ակամա, առանց գիտակցելու:
Կանադացի մասնագետներն իրենց հետազոտության ժամանակ օգտագործել են աչքերի շարժին հետեւող տեխնոլոգիան այն ժամանակ, երբ փորձարկման մասնակիցները մոնիտորի վրա տարբեր դեմքեր են դիտել: Գիտնականները նրանց խնդրել են հիշել այն անունները, որոնք տրվել են այդ դեմքերին:
Այսպիսով, Օնտարիոյի համալսարանի մասնագետներին պարզ է դարձել, որ կանայք ավելի երկար են դիտում նոր դեմքերը, քան՝ տղամարդիկ: Դա նրանց հիշողությունն ավելի հարուստ է դարձնում, իսկ ենթագիտակցական մակարդակում կանայք ավելի մանրամասն են ֆիքսում դեմքի առանձին գծերը, հաղորդում է Medvesti.ru-ն:




























