Եվրահանձնաժողովը 7 միլիոն եվրոյի գրանտ է հատկացրել նախկին ԽՍՀՄ 6 երկրներում, այդ թվում Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին օգնելու նպատակով: Այդ ֆինանսավորումը տեղի East-Invest ծրագրի շրջանակներում կբացվի մայիս ամսին եւ նախատեսված է 3 տարվա համար:

Ինչպես նշում է Ուկրաինա-ԵՄ բիզնես խորհրդի տնօրեն Ջեյմս Ուիլսոնը, այդ ծրագիրն ուղղված է տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային առեւտրի ակտիվացման աջակցությանը` այդ երկրներում ձեռներեցության պայմանների բարելավման ճանապարհով: Ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան:

Այդ միջոցները նախատեսված են այն ծրագրերի համար, որոնք նպաստում են ԱՊՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ արտասահմանյան ուղղակի ներդրումներին: Դեռ չի որոշված, թե ով է լինելու այդ միջոցները բաշխողը:

Ուիլսոնի խոսքով, նշված երկրների կազմակերպությունները արդեն կարող են ֆինանսավորման նպատակով նախաձեռնություններ պատրաստել: Նա հավելել է, որ ֆինանսավորման առավելագույն գումարը դեռ չի որոշված: Հայտնի է միայն, որ ԵՄ-ն կվճարի ներկայացված ծրագրերով նախատեսված ծախսերի միայն 80 տոկոսը: