Հունիսի 13-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հալաբյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.30-ից մինչեւ ժամը 21.30-ն ընկած ժամանակահատվածում, 3-րդ հարկում գտնվող այդ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:

Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բակից բաժին են ներկայացրել 15-ամյա Վլադիմիր Գ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը ինքը կատարել է ոմն Գեւորգի հետ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգի անձը պարզելու եւ նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վլադիմիր Գ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը:

Կատարվում է քննություն: