2007 թ. հունիսի 13-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր ստացվել ապօրինի կերպով թմրամիջոցներ պահելու, իրացնելու եւ օգտագործելու կասկածանքով իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայով 64-ամյա Յուրիկ Բ.-ին եւ նրա ուղեւորներ Վանիկ Մ.-ին ու Վարդան Գ.-ին բերման ենթարկելու մասին: Անձնական զննությամբ Վանիկ Մ.-ի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել Էր 5 գրամ, Յուրիկ Բ.-ի մոտ` 2,2 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից` 9,9 գրամ ափիոն թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զանգվածներ եւ 7,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ ու Էլեկտրոնային ճշգրիտ ոսկերչական կշեռք:

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2007 թ. հունիսին Յուրիկ Բ.-ն 4,75 գ կշռով ափիոն թմրամիջոցը ձեռք է բերել 55-ամյա Հակոբ Ե.-ից, որը մահացել է 2008 թ.-ին:

Յուրիկ Բ.-ն հրավիրվել է ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունք եւ տվել խոստովանական ցուցմունքներ: