Հունիսի 17-ին, ժամը 17.48-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ ինքը զենք եւ զինամթերք է թողնում Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակի աղբամանի մոտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեկնարկային 2 ատրճանակ, «Կարաբին» հրացան, «Ֆ-1» եւ «ՌԳԴ» նռնակներ` առանց պայթուցիչների, 2 պայթուցիչ եւ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




























