Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Սեւան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկվել 28-ամյա Ռուստամ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Խափանման միջոցը` կալանք: