Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը Ուկրաինայի վարչապետի լիազորությունները կատարելու է առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովը: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, այդ մասին հաղորդագրությունը տարածել է Ուկրաինայի նախարարների խորհրդի գրասենյակը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Սահմանադրության եւ գործող օրենսդրության շրջանակներում:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մարտի 3-ին Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է Յուլիա Տիմոշենկոյի կառավարությանը անվստահություն հայտնելու բանաձեւը: Որոշմանը կողմ են քվեարկել դահլիճում ներկա 286 պատգամավորներից 243-ը, դեմ՝ 10-ը:



















