Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին առանձնանում է բանտի ղեկավարության հանդեպ իր բարյացկամ վերաբերմունքով, «Բոլոր նորությունները» թերթին հաղորդել են Պատիժների կատարման եւ իրավաբանական օգնության նախարարությունից:
Գերատեսչության տվյալներով՝ Մերաբիշվիլին հետեւում է բանտի օրվա ռեժիմին եւ ագրեսիա չի դրսեւորում, քնում է ժամը 00:00-ին: Նախկին վարչապետը գիշերը մի քանի անգամ արթնանում է ծխելու համար: Նա օրական երկու անգամ հանդիպում է իր փաստաբանների հետ, օգտվում է զբոսանքից, պարբերաբար մարզվում է եւ կարդում:
Իր համար նախատեսված սննդից Մերաբիշվիլին վերցնում է ամեն ինչ, բացի կաթնամթերքից եւ հացից: «Բանտի խանութից նա գնում է առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ ծխախոտ, երշիկ, ձուկ, հանքային ջուր, «Սանդորա» հյութեր, «Նատախտարի» լիմոնադներ, սուրճ, թեյ, շոկոլադ, բանջարեղեն, քաղրաբլիթներ, հաց, մայոնեզ, հերկուլես, չիպսեր, թթվասեր, շագանակագույն շաքար, մոմեր եւ ածուխ»,-հայտնել են նախարարությունից:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին եւ աշխատանքի նախկին նախարար Զուրաբ Չիաբերիշվիլին ձերբակալվել էին մայիսի 21-ին միջոցների յուրացման եւ ապօրինի աշխատատեղերի ստեղծման մեղադրանքներով:




























