Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ, Արաքս եւ Խանջյան գյուղերում տեղացել է կարկուտ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ կարկուտ է տեղացել միայն Սարդարապատ գյուղում, ինչի հետեւանքով անձրեւաջրերը լցվել են գյուղի 1-ին փողոցի թիվ 187 տան նկուղ:

Նշված տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: