Թուրքական ոստիկանության մոտ գրեթե չեն մնացել ծխանռնակներ ու արցունքաբեր գազ: Դրանք ավարտվել են ավելի քան երկու շաբաթ շարունակվող ցույցերը ցրելու գործողությունների ժամանակ: Անվտանգության գլխավոր վարչությունը փաստաթղթեր է պատրաստում մրցույթ հայտարարելու համար, որի նպատակը հատուկ միջոցների համալրումն է:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ փոքրաթիվ խմբավորումներից ցրելիս օգտագործվել է մինչեւ 10 գազով նռնակ, իսկ խոշոր ցույցերի ժամանակ այդ թիվը հասնում է մի քանի 100-ի: Ընդհահուր առմամբ՝ օգտագործվել է 130 հազար գազային ական:
Հնարավոր է, որ գազի պաշարները ոչ միայն կլրացվեն, այլեւ կավելանան: Սպասվում է, որ կգնվեն ջրցան մեքենաներ եւ «Սքորփիոն» զրահապատ ամենագնացներ:




























