Մերձմոսկվայի ոստիկանության եւ Դաշնային միգրացիոն ծառայության տարածաշրջանային վարչության աշխատակիցները «սանրում են» շինհրապարակները եւ ներգաղթյալների անօրինական հանրակացարանները: նախօրեին առաջին շուրջկալը հաջողությամբ է պսակվել. Լյուբեցկի շրջանի Կոտելնիկի քաղաքում ձերբակալվել է 10 ապօրինի ներգաղթյալ: Նրանք բոլորը կարտաքսվեն Ռուսաստանից:
Ապօրինի ներգաղթյալներին երկրից արտաքսելու գործողությունն սկսվել է մեկ շաբաթ առաջ եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: Իրավապահները մտադիր են ստուգել Մոսկվայի մարզի 3 շրջանները, առաջին հերթին ստուգում են տրանսպորտային կազմակերպությունները, շինհրապարակները, որտեղ առավել շատ են ապօրինի ներգաղթյալները:
Բացի այդ, ստուգում են նաեւ նրանց, ովքեր բնակատեղի են տրամադրում ապօրինի ներգաղթյալներին, հաղորդում է Life News-ը: Օրինախախտներին բռնում են փողոցներում, երթուղային տաքսիներում, ավտոբուսներում:
Կոտելնիկի քաղաքում հատուկ գործողության ընթացքում ստուգել են շուրջ 400 օտարերկրացիների:




























