Հայտնի ռուսաստանցի հումորիստ Եվգենի Պետրոսյանին երկրորդ անգամ սրտի վիրահատության են ենթարկել: Նրա մոտ առիթմիայի նոպա է սկսվել եւ անհանգստացած հարազատները շտապօգնություն են կանչել:
Հայտնի է դարձել, որ հունիսի 17-ին 67-ամյա հումորիստին փակ վիրահատության են ենթարկել, որն ավելի անվնաս է:
Ներկայումս Պետրոսյանն իրեն համեմատաբար լավ է զգում, նա ամեն օր այցելում է բժշկի: Միշտ նրա կողքին է կինը՝ Ելենա Ստեպանենկոն:
Մոտ ժամանակներս դժվար թե նա կարողանա բեմ դուրս գալ, քանի որ պետք է վերականգնողական կուրս անցնի մոսկովյան հանգստավայրերից մեկում:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Եվգենի Պետրոսյանը ավելի լուրջ վիրահատության էր ենթարկվել՝ փոխել են սրտի արհեստական փականը: 67-ամյա հումորիստին վիրահատել էր հայտնի ռուս վիրաբույժ Լեո Բոկերիան:




























