Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 19.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի տներից մեկում այրվել է վարագույր, ինչի հետեւանքով տան բնակիչ 27-ամյա Ա. Հարությունյանը ծխահարվել է եւ տեղափոխվել Վեդի քաղաքի ԲԿ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները առողջական վիճակը գնահատել են բավարար:



























