Հունիսի 19-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 123/021 տնակի մոտ հայտնաբերվել է զինամթերք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայտնաբերվել է 2 ուսումնական ականի պայթուցիչ եւ 1 ուսումնական ական: