Հունիսի 19-ին, ժամը 21.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Արմենակյան եւ Սարալանջ փողոցների խաչմերուկում` նորակառույց շինությունից կախված է երկաթբետոնե կառուցատարր. առկա է ընկնելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ շինության 2-րդ հարկում կառուցվել է պատնեշ՝ 3-րդ հարկի շինհրապարակից շին. մնացորդների դեպի փողոց ընկնելը կանխելու համար, ներկա պահին ընկնելու վտանգ չկա: