Այսօր Գերմանիայում սկսվում է Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) անդամ Մանֆրեդ Ամերելլայի գործով դատական գործընթացը։

Bild-ի հաղորդմամբ DFB Ամերելային մեղադրել է ֆուտբոլային մրցավար Միխայել Քեմթերի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Ամերելան մեղադրանքները համարելով ծիծաղելի եւ անհիմն, DFB-ի դեմ հայցով դիմել է դատարան։

Նշենք, որ ոչ վաղ անցյալում, մրցավարները DFB հայտարարություն էին ուղարկել, որտեղ նշել էին, որ Ամերելայի գործելաոճը եւ պահվածքը վրդովվեցուցիչ են։

DFB-ի նախագահ Թեո Ցվացիգերը հայտարարել է, որ եթե նրանք պարտվեն դատական գործընթացում, ապա նա պաշտոնաթող կլինի։

«Սա ենթադրելի էր։ Իհարկե, եթե դատավորները սխալվեն, ապա այդ դեպքում Ամերելը զոհ կլինի»։