Հունիսի 19-ին, ժամը 12.58-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ փամփուշտներ է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` կամրջի տակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 393, «ԱԿՍ» ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 1.206 եւ «ԱԿՄ» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 594 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























